Բաժիններ՝

Հարրի Փոթերի մասին Ջոան Ռոուլինգի ձեռագիրը Լոնդոնում աճուրդի է դրվել 160 հազար դոլարով

Պատանի կախարդի մասին Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» առաջին գրքից համառոտ քաղվածքներով 31-էջանոց մանրագեղ ձեռագիրը Bloomsbury անգլիական աճուրդում վաճառքի էդրվել 120 հազար ֆունտ ստեռլինգով (շուրջ 161 հազար դոլար):

Այդ մասին հայտնել են Լոնդոնի առեւտրի տանը: Ընդամենը 4 սանտիմետր լայնությամբ եւ 6 սանտիմետր երկարությամբ պստլիկ ստեղծագործությունը բրիտանուհի գրողի կողմից 2004 թվականին ստեղծվել է բարեգործական աճուրդների համար:

Կանաչ գույնի ամուր կազմով հին ձեռագիրը՝ դրոշմանկարով, 13 տարի առաջ ձեռք է բերվել 10 հազար ֆունտով (13,4 հազար դոլար) եւ, հաղորդագրության համաձայն, հիանալի վիճակում է:

Հազվագյուտ իրի սեփականատերը որոշել է այն վաճառքի հանել «Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» գրքի թողարկման 20-ամյակի կապակցությամբ, գիրք, որի առաջին հրատարակությունները եւ դրանց հետ կապված ամեն բան վաճառվում են հսկայական գնով: Անցած ամսին դրանցից մեկը Bonhams-ի աճուրդում վաճառվել է ռեկորդային 106 հազար ֆունտով (140 հազար դոլար), ինչը երեքուկես անգամ գերազանցել է լոտի նախնական գնահատման արժեքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս