Բաժիններ՝

Քանի քարտ է շրջանառվում Հայաստանում և որոնց քանակն է ամենից շատ աճել

2017 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում ՀՀ առևտրային բանկերի կողմից թողարկված շրջանառության մեջ գտնվող վճարային քարտերի թիվը աճել է 121.3 հազար հատով կամ 7.9%։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրից։

Այսպես, եթե հունվարին շրջանառության մեջ կար 1 մլն 533 հազար 993 քարտ, հոկտեմբերին այդ թիվը կազմել է 1 մլն 655 հազար 289։

Քարտերի քանակով առաջատարը Visa-ն է, որոնց թիվը մոտենում է 600 հազարին։ ArCa քարտերի քանակը մոտ 539 հազար է, MasterCard քարտերինը՝ 473.9 հազար։ American Express քարտերի քանակ 12.8 հազար հատ է, մնացած 31.9 հազարը այլ տեսակի քարտեր են։

Տարվա ընթացքում աճել են բոլոր 4 հիմնական տեսակի (Visa,  MasterCard, American Express, ArCa) քարտերի քանակները աճել են։ Սակայն ամենից շատ ավելացել են շրջանառության մեջ գտնվող MasterCard քարտերը՝ 51.2 հազարով կամ 12.1%-ով։

Visa քարտերն այս ընթացքում ավելացել են 38 հազարով (6.8%-ով), ArCa քարտերը՝ 32.4 հազարով (6.4%-ով), Amex-ը` 398-ով (3.2%-ով)։ Այլ տեսակի քարտերի քանակը նվազել է 852-ով կամ 2.6%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս