Հապալասով տորթ «Ամանոր»
Բաղադրիչներ
Խմորի համար
1. Հապալաս – 200 գ
2. Շաքարավազ – 1/2 բաժակ
3. Ջուր – 100 մլ
4. Ձու – 4 հատ
5. Շաքարավազ – 1 բաժակ
6. Ալյուր – 1 և 1/4 բաժակ
7. Կարմիր ներկանյութ – 1 կաթիլ
Կրեմի համար
1. Մասկարպոնե – 1 տուփ
2. Սերուցք – 250 գ
3. Շաքարի փոշի – 1/2 բաժակ
4. Վանիլին – 1 տուփ
5. Պնդացնող նյութ՝ սերուցքի համար – 1 տուփ
6. Կարմիր ներկանյութ – 1 կաթիլ
Զարդարելու համար
1. Մարշմելոու – 100 գ
2. Շոկոլադ (72 տոկոսանոց) – 60 գ
3. Սերուցք – 2/3 ճ/գ
4. Սպիտակ շոկոլադ – 100 գ
Պատրաստման եղանակը
1. Սպիտակ շոկոլադը հալեցնել գոլորշու օգնությամբ: Պերգամենտի վրա ձյան փաթիլներ նկարել: Հալեցրած սիտակ շոկոլադով նկարել պերգամենտի վրա փաթիլներ, սառեցնել, դնել սառնարանը, որ պնդանան:
2. Կաթսայի մեջ լցնել հապալասը, վրան ջուր ավելացնել, հասցնել եռման, եփել 5 րոպե և խյուս դաձնել: Ավելացնել շաքարավազ, խառնել և սառեցնել:
3. Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից: Դեղնուցները լցնել թասի մեջ, ավելացնել շաքարավազ և լավ հարել: Ավելացնել հապալասի խյուսի 1/2-ը, ներկանյութը, ալյուրը, լավ խառնել:
4. Լավ հարել սպիտակուցները և խառնել խմորի հետ:
5. Թխելու համար նախատեսված կաղապարը պատել պերգամենտով, մեջը լցնել խմորը: Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան, թխել մինչև պատրաստ լինելը:
6. Պատրաստի խմորը հանել կաղապարից, սառեցնել, կիսել 3 մասի:
7. Յուրաքանչյուր շերտը պատել հապալասի խյուսով:
8. Թասի մեջ լցնել սերուցքը, ավելացնել շաքարի փոշին, լցնել պնդացնող նյութը, լավ հարել:
9. Թասի մեջ դնել մասկարպոնեն, վանիլին ավելացնել, լավ խառնել: Սերուցքին ավելացնել պանրային զանգվածը, նորից խառնել:
10. Թասի մեջ առանձնացնել զանգվածի 1/3-ը, ավելացնել նեկանյութ, խառնել: Վերցնել 1 շերտը, վրան սպիտակ կրեմ քսել: Վրան դնել 2-րդ շերտը, նորից սպիտակ կրեմ քսել: Այդպիսով հավաքել ամբողջ տոթը: Վերևին և կողքերին քսել վարդագույն կրեմ:
11. Թասի մեջ լցնել շոկոլադը և կարագը, հալեցնել, դարձնել միասեռ զանգված: Զարդարել մարշմելոուով, փաթիլներով և շոկոլադե զանգվածով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը