Բաժիններ՝

Գրիզմանի գործակալը հաղորդել է «Մանչեսթեր Յունայթեդին» «Բարսելոնայի» հետ պայմանավորվածության մասին

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջվա նման մտադիր է ձեռք բերել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին, ում նկատմամբ հեատքրքրություն են ցուցաբերում նաև «Ռեալը» և ՊՍԺ-ն:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, 26-ամյա ֆրանսիացու գործակալը հայտնել է անգլիական ակումբի փոխնախագահ Էդ Վուդվուրդին, որ Գրիզմանն արդեն համաձայնեցրել է «Բարսելոնա» տեղափոխությունը: Համապատասխան պայմանավորվածություն ձեռք է բերվել «Ատլետիկոյի» գլխավոր տնօրեն Միգել Անխել Գիլի և կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուի միջև:

Մինչև 2018թ. հուլիսի 1-ը «Բարսելոնան» իրավունք ունի գնել Գրիզմանի տրանսֆերը 100 մլն եվրոյով, դրանից ուշ գնելու դեպքում՝ 200 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս