
««Լիվերպուլի» ավագը լինելը ֆուտբոլային աշխարհի ամենադժվար աշխատանքն է». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պաշտպանել է իր թիմի ավագ Ջորդան Հենդերսոնին: Վերջինս ընդունել է ավագի թևկապը Սթիվեն Ջերարդից, երբ «Լիվերպուլի» երիտասարդական թիմի ներկայիս մարզիչը լքեց «Էնֆիլդը» 2015 թվականի ամռանը:
Այնուամենայնիվ, վերջին ժամանակներում «Լիվերպուլի» երկրպագուները հաճախ են քննադատում Հենդերսոնի խաղը և առաջնորդական որակները:
««Լիվերպուլի» ավագ լինելը ամենադժվար աշխատանքն է ֆուտբոլային աշխարհում, չէ որ քեզանից առաջ թևկապը կրել է Սթիվեն Ջերարդը: Բայց, կներեք, նա այլևս ֆուտբոլ չի խաղում: Մենք չենք կարող նրան վերադարձնել:
Բոլորը պետք է հարգեն այն փաստը, որ Ջորդան Հենդերսոնը մեր ավագն է, որովհետև նա արժանի է դրան և ամենահարմար մարդն է դրա համար: Նա շատ կարևոր խաղացող է մեզ համար, չնայած նույնիսկ ավագը չի կարող միշտ խաղալ»,- հայտարարել է Յուրգեն Կլոպը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը