Ժոզե Մոուրինիոն ցանկանում է հունվարին գնել Ալեքս Սանդրոյին
«Յուվենթուսի» պաշտպան Ալեքս Սանդրոն հետաքրքրել է «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ամռանը Սանդրոյին փորձեց ստորագրել Լոնդոնի «Չելսին»: Բրազիլացով հետաքրքրվում էր նաև «Մանչեսթեր Սիթին»: Ըստ The Daily Record-ի տեղեկության՝ հիմա «Յուվենթուսի» ձախ պաշտպանի համար պայքարի մեջ է մտնում նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հետաքրքրությունը ցուցաբերում է «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրնիոն: Ենթադրվում է, որ ձմռանը մանկունյանցիները պատրաստ կլինեն ծախսել 90 մլն ֆունտ տրանսֆերային շուկայում:
Վերջերս թուրինցիների գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան հայտարարեց, որ ակումբը «չի պահի խաղացողին», եթե նա խնդրի հեռանալու համար»:
Ենթադրվում է, որ «Ծեր սենյորան» կվաճառի բրազիլացուն, եթե նրա համար առաջարկեն 60 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը