Բաժիններ՝

«Բոլոր տրանսֆերային հարցերը ուղղեք այլ մարդկանց». Մաուրո Իկարդին՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին

Արգենտինացին ուղղակի պատասխան չի տալիս:

«Ինտերի» ավագ Մաուրո Իկարդին Կարծես թե հերքում է, բայց միևնույն ժամանակ կարծես և չի հերքում «Ռեալ» տեղափոխությունը:

«Բուժզննություն «Ռեալո՞ւմ»: Անհեթեթություն: Դեռ ժամանակը չէ ինչ-որ բան կոնրետ ասելու համար և գումարած դրան՝ ես նման բաների պատասխանը չեմ տալիս: Բայց ես դեռ ոչ մի տեղ չեմ գնում: Պարզ կխոսեմ. ես ինձ լավ եմ զգում Միլանում և բոլորը դա գիտեբն: Ես սիրում եմ քաղաքը, ես շատ գոլեր եմ խփում և ես մեծ թիմի ավագ եմ:

Բայց տրանսֆերային հարցերը ուղղեք այլ մարդկանց: Ինձ հետաքրքրում է միայն այն, ինչ կատարվում է դաշտում: Բոլոր բանակցությունների համար պատասխան է տալիս Վանդան»,- ասել է Իկարդին La Gazzetta dello Sport-ին:

Ավելի վաղ իսպանացի լրագրողները հաղորդել էին Մաուրոյի՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին:

Իկարդին խփած 16 գոլերով Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուն է:

Վանդա Նարան Իկարդիի կինն է և գործակալը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս