Արարատի մարզում 28-ամյա Audi-ի վարորդը՝ խոշոր ու շղթայական ավտովթարի պատճառ. մեքենաներից մեկը վերածվել է մոխրակույտի. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Մասիս քաղաքի վարչական տարածքում, բախվել են Երևան քաղաքի Բագրևանդի 88 տան բնակիչ, 28-ամյա Արմեն Աղաջանյանի վարած Audi A7 մակնիշի 008 AA 01 համարանիշի, Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Գրիգոր Միրզոյանի վարած Opel մակնիշի 34 ՕQ 928 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Խաչատրյանի վարած Газель մակնիշի 34 TT 648 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ում հրդեհ է առաջացել է և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս