
«Մեր ճակատամարտը Լիոնել Մեսսիի հետ շարունակվում է». Ռոնալդու

Պորտուգալացուն հնարավոր չէ փոխել: Կրիշտիանու Ռոնալդուն «Ոսկե գնդակը» ստանալուց հետո պատմել է մոտակա տարիների պլանների մասին:
«Հուսով եմ՝ կկարողանամ խաղալ բարձր մակարդակի վրա ևս մի քանի տարի: Մեր ճակատամարտը Մեսսիի հետ շարունակվում է: Մենք մեր թիմերի համար անում ենք ամեն ինչ, ինչի ընդունակ ենք:
Տեսնենք՝ ինչ կլինի ապագայում: Ես ամեն ինչից գոհ եմ «Ռեալում», կցանկանայի ավարտել կարիերաս այստեղ, եթե դա հնարավոր է»,- հայտարարել է Ռոնալդուն Goal-ին:
Կրիշտիանու Ռոնալդուն հաղթեց «Ոսկե գնդակը»՝ 5-րդ անգամ կարիերայում, և հաղթանակների թվով հավասարվեց Լիոնել Մեսսիին:
2017 թվականին պորտուգալացին օգնեց «Ռեալին» հաղթել Չեմպիոնների լիգան և Իսպանիայի առաջնությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը