
«Տվյալ պահին կան ավելի ուժեղ հավաքականներ, քան Արգենտինան». Մեսսի

Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին գտնում է, որ իր թիմն ԱԱ-2018-ում հաջող հանդես գալու համար պետք է բարելավի խաղը, և նշելում է, որ այս պահին կան ավելի ուժեղ հավաքականներ:
«Մենք դժվար որակավորում անցանք, բայց ժամանակ առ ժամանակ մենք լավ էինք խաղում: Սամպաոլին գտնվում էր ճնշման տակ: Շատ ֆուտբոլիստներ սովոր չեն անցնել այդպիսի պահերի միջով: Մենք ստիպված էինք այլ ձևով խաղալ: Սակայն ճշմարտությունը նրանում է, որ մենք իրականում պետք է բարելավենք խաղը, եթե ուզում ենք հաղթել առաջնությունը: Այս պահին կան հավաքականներ ավելի ուժեղ, քան մենք: Դա Բրազիլիան է, Գերմանիան, Ֆրանսիան և Իսպանիան»,- Մեսսիին է մեջբերում TyC Sports-ը:
Վիճակահանության արդյունքում Արգենտինայի հավաքականը ԱԱ-2018-ի խմբային փուլում կխաղա Խորվաթիայի, Իսլանդիայի և Նիգերիայի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը