Կադաստրի աշխատակիցը երկու բազմաբնակարան շենք ունի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և հողային պետական տեսչության պետ Արա Թորոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Թորոսյանի հայտարարագիրը առանձնապես ծավալուն չէ, ընդամենը երկու անշարժ գույք ունի: Բայց այդ երկու անշարժ գույքը բազմաբնակարան բնակելի շենքեր են:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ հուլիսի 1–ին, դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 500 հազար դրամ, 2500 ամերիկյան դոլար ու 2000 եվրո: Դե իսկ եկամուտներն էլ կազմել են 2 միլիոն 912 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:

Թերևս, Թորոսյանի մասին այլ տեղեկություններ չկան, կադաստրի պետական մոկիտեի կայքում էլ նրա կենսագրությանը վերաբերող տվյալներ չկան»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031