Բաժիններ՝

Ինչո՞ւ են Android սմարթֆոնները դեռ ավելի լավը, քան iPhone-ները. 8 պատճառ

Որքան էլ ինովացիոն լինեն Apple-ի սմարթֆոնները, Android-ով աշխատող սմարթֆոններն ունեն մի շարք առավելություններ:

1. Սմարթֆոնների ավելի լայն ընտրություն

Պաշտոնական հաշվարկներով կարելի է առանձնացնել iPhone-ի միայն 10 մոդել: Բացի այդ, դրանք էլ շատ նման են մեկը մյուսին:

Կարդացեք նաև

Կա ևս մեկ խնդիր: Նոր iPhone-ի հայտնվելուց հետո նախորդ մոդելները դառնում են հնաոճ և մղվում են հետին պլան:

Android-ի դեպքում կարելի է գնել սմարթֆոն՝ ցանկացած տեսքի և չափսի:

2. Իրոք հասանելի սարքավորումներ

Android-ով աշխատող սմարթֆոնները շատ են: Կարելի է ընտրել թե՛շատ թանկարժեք, և թե՛ բյուջետային տարբերակ:

Իսկ էժան iPhone-ները միայն նրանք են, որ համարվում են շատ հին մոդելներ:

3. microSD-ի հնարավորություն

Apple-ն իր օգտատերերին կարող է առաջարկել տասնյակ նոր հնարավորություններ, սակայն մեծ խնդիր է հիշողության քարտի բացակայությունը:

Ճիշտ է, շատ մեծ է Apple-ի սմարթֆոնների հիշողությունը, սակայն թեթև չեն նաև օգտագործվող հավելվածները:

4. Երկու sim-քարտի հնարավորություն

Android-ով աշխատող սմարթֆոնների ամենամեծ առաելություններից մեկը երկու sim-քարտի հնարավորությունն է, որը դեռ հասանելի չէ iPhone-ում:

Սակայն, KGI-ի հայտնի վերուծաբան Մին-Չի Կուոն նշել է, որ հաջորդ սերնդի iPhone-ներից մեկը կունենա 2 քարտի հնարավորություն: Երկու քարտերն էլ կունենան բարձր հասանելիություն:

5. 3,5 միլիմետրանոց միացում

iPhone 7-ից սկսած, iPhone-ի մյուս մոդելներում բացակայելու է 3,5 միլիմետրանոց միացումը: Սա թույլ չի տալիս օգտագործել սովորական ականջակալներ: Այս հարցը լուծում են լրացուցիչ սարքավորումները, սակայն դրանք էլ միշտ չէ, որ հարմար են:

6. Մեդիաֆայլերի հեշտ բեռնում և օգտագործում

Android-ի օգտատերերը կարող են բեռնել և օգտագործել գրեթե բոլոր ֆորմատներով ֆայլեր: Կարելի է միանգամից միացնել նաև կրիչներ:
iOS-ում նման ազատությունը հասանելի չէ: iPhone-ում ֆիլմ կամ երգ բեռնելու համար պետք է օգտագործել iTunes:

7. Ինտերֆեյսի փոփոխություններ

Յուրաքանչյուր թարմացումում Android-ն առաջարկում է ինտերֆեյսի նոր տարբերակներ, ինչը թույլ է տալիս անընդհատ փոփոխել սմարթֆոնի ներքին տեսքը:
iPhone-ների դեպքում կատարվում են մինիմալ փոփոխություններ, և գրեթե բոլոր սմարթֆոններում տեսքը նույնն է:

8. Հասանելի աքսեսուարներ

iPhone-ի համար նոր պատյան, նոր ականջակալ կամ փոխակերպիչ գնելը կարող է շատ ծախսատար լինել:

Իսկ Android սմարթֆոնների համար որակյալ աքսեսուարներ գնելը շատ հեշտ է և մատչելի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս