
Մխիթարյանը հնարավոր է տեղափոխվի Միլանի «Ինտեր». ԶԼՄ-ներ

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է տեղափոխվի Միլանի «Ինտեր»: Այդ մասին հաղորդում են իտալական զանգվածային լրատվամիջոցները:
Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հետաքրքրված է «Ինտերի» պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Մարիուի ծառայություններով և պատրաստ է նրա փոխարեն առաջարկել Խուան Մատային:
Իր հերթին, ըստ ԶԼՄ-ների, «Ինտերը» հետաքրքրված է ոչ թե իսպանացի կիսապաշտպանի, այլ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: