
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է վարկային պրոդուկտ թոշակառուների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը, առաջարկելով իր հաճախորդներին վարկավորման առավել մատչելի պայմաններ, հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է նոր`«Վարկային գիծ թոշակառուներին» 0% տոկոսադրույքով վարկատեսակը:
Տվյալ պրոդուկտը իրենից ներկայացնում է վարկային գիծ ՀՀ դրամով, որը տրամադրվում է հաճախորդի գործող կենսաթոշակային քարտին: Վարկային գիծը տրամադրվում է առանց տարեկան տոկոսադրույքի, հաճախորդից գանձվում է միայն ամսական սպասարկման միջնորդավճար:
«Վարկային գիծ թոշակառուներին» պրոդուկտի հիմնական պայմաններ.
- տարիք՝ վարկը տրամադրվում է մինչև 78 տարեկան թոշակառուներին;
- վարկային գծի առավելագույն գումար՝ կենսաթոշակի եռապատիկ չափը;
- վարկային գծի առավելագույն ժամկետ՝ 18 ամիս (ավտոմատ երկարաձգմամբ);
- ամսական միջնորդավճար վարկի սահմանաչափի գումարից՝5%;
- քարտի սպասարկում և կանխիկացում ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» բանկոմատներից՝ անվճար:
Թոշակառուների համար վարկային գծի մարման մեխանիզմը կազմված է պարզեցված սխեմայով, ինչի շնորհիվ հաճախորդները կարող են նույնիսկ չայցելել Բանկ վարկային գծի մարման վճարումներն իրականացնելու համար:
«Վարկային գիծ թոշակառուներին» պրոդուկտի մարման պայմանների և սակագների մասին ավելի մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոնի միջոցով՝ զանգահարելով 8787 հեռախոսահամարին: