Ինչպես պատրաստել կիտրոնով, խնձորով ու վարսակով կոկտեյլ, որը կօգնի նիհարել
Վաճառքում կարող եք գտնել մի խումբ միջոցներ, որոնք «նպաստում են» ավելորդ քաշից ազատվելուն։ Fithacker.ru-ն գրում է, որ դրանք, սակայն, մեծ վնաս են հասցնում առողջությանը, քանի որ քիմիական նյութեր են պարունակում։ Ավելորդ կիլոգրամներից ազատվելու լավագույն տարբերակն առողջ սննդակարգին հետևելն ու մարզվելն է։ Ընտրեք ճիշտ սնունդ, որն օրգանիզմը կապահովի անհրաժեշտ սննդարար նյութերով ու կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Ձեր երազանքի մարմնին հասնելու համար կարող եք օգտագործել նաև այս բնական կոկտեյլը, որը պատրաստվում է երեք բաղադրիչի օգտագործմամբ՝ վարսակի փաթիլներ, կիտրոն, խնձոր։ Սրանք կօգնեն ազատվել վատ խոլեստերինից, տոքսիններից ու առողջացնել սիրտը։
Բաղադրիչներ
- 155 գրամ վարսակի ալյուր
- հանքային ջուր
- 1 կիտրոն
- 2 խնձոր։
Պատրաստման եղանակը։ Մաքրեք խնձորի կեղևը, մանր կտրատեք խնձորը։ Ավելացրեք վարսակն ու խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Ջուր ավելացրեք։ Քամեք կիտրոնի հյութը, խառնեք։
Օգտագործման ռեժիմը։ Օգտագործեք, երբ կոկտեյլը պատրաստ լինի։ Ցանկության դեպքում կարող եք կրկնել ամեն օր։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը