Հրաշալի ըմպելիք, որը կօգնի վահանաձև գեղձին
Վահանաձև գեղձն ամենակարևոր օրգաններից մեկն է, որը կարգավորում է նյութափոխանակությունը։ Դրա ճիշտ գործունեությունից են կախված օրգանիզմի մի շարք գործառույթներ։ Fithacker.ru-ն գրում է, որ հիպոթիրեոզի առկայության դեպքում կարող եք օգտագործել այս ըմպելիքը։
Բաղադրիչներ
- ½ թեյի գդալ դարչին
- ½ թեյի գդալ իմբիր
- ¼ թեյի գդալ մշկընկույզ
- 1 կամ 2 կիտրոնի թարմ քամած հյութ
- 3 նարնջի հյութ
- 1 բաժակ լոռամրգի հյութ
- 7 բաժակ ջուր։
Պատրաստման եղանակը։ Ջուրը եռացրեք, ավելացրեք լոռամրգի հյութը, կրակը դանդաղեցրեք։ Ավելացրեք մշկընկույզը, իմբիրն ու դարչինը։ Լավ խառնեք, կրակին թողեք ևս 20 րոպե։ Թողեք ըմպելիքը սառչի։ Ավելացրեք կիտրոնի ու նարնջի հյութերը, լավ խառնեք։
Ըմպելիքը պատրաստ է։ Այն կօգնի լավացնել վահանաձև գեղձի վիճակը։ Ըմպելիքի հիմնական բաղադրիչը լոռամրգի հյութն է, որը յոդ է պարունակում։ Ըմպելիքը կօգնի նաև օրգանիզմը հագեցնել վիտամին C-ով, մի շարք սննդարար նյութերով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը