Կանադայի պաշտպանության նախարարը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում
Կանադայի պաշտպանության նախարար Հարջիթ Սաջանը կարևորում է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Կանադայի համագործակցությունը:
Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն, Կանադայի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ՄԱԿ-ի շրջանակներում խաղաղարար առաքելությունների շրջանակներում նման համագործակցության նախաձեռնությունները անհրաժեշտ են հատկապես տարբեր տարածաշրջաններում կայունության ապահովման առումով:
Կանադայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև հակամարտությունների մեջ գտնվող տարածաշրջաններ կանադական բանակի խաղաղապահ ուժեր գործուղելու ծրագրերին, ինչպես նաև առաջիկա տասնամյակներում երկրի ռազմական բյուջեի ծրագրման մանրամասներին:
Հարջիթ Սաջանը Կանադայի առաջին պաշտպանության նախարարն է, ով ազգային փոքրամասնության՝ Կանադայի սիկխերի համայնքի ներկայացուցիչ է: Նա զինվորական ծառայություն է անցել կանադական բանակում, որի ընթացքում գործուղվել է Բոսնիա-Հերցեգովինա և Աֆղանստան: