Նոյեմբերի լավագույն սմարթֆոնները
Այս ամիս առանձնացրել ենք OnePlus 5T-ի՝ որպես հիթ, հետաքրքիր պաշտպանված նորություններ Umidigi-ից և Nomu-ից, ինչպես նաև Xiaomi-ի առաջին սմարթֆոնը՝ 18:9 նորարարական ձևույթով:
Ամսվա հիթը՝ OnePlus 5T
Այս ամսվա հիթն անխոս այս սմարթֆոնն է: BBK Electronics-ն այս անգամ ևս արդարացրեց իր հաճախորդների սպասելիքները:
Նոր սմարթֆոնն ունի 6 դյույմանոց էկրան՝ Optic AMOLED՝ Full HD+ (2 160 × 1 080 կետայնություն) ընդլայնմամբ: Սրա հետ մեկտեղ՝ հեռախոսի չափսերը շատ նման են մնացել 5,5 դյույմանոց տարբերակին:
Սմարթֆոնում օգտագործվել է Qualcomm Snapdragon 835 չիփսեթը: Ներքին և արտաքին հիշողությունները հանդես են գալիս երկու տարբերակով՝ 6/64 ԳԲ կամ 8/128 ԳԲ:
Հիմնական տեսախցիկն ունի 20 ՄՊ հզորություն՝ Sony IMX398 սենսորով: Իսկ դիմացի տեսախցիկն ունի 16 ՄՊ հզորություն՝ Sony IMX371 մատրիցայով:
Բյուջետային նորույթ
Umidigi S2 Pro
Umidigi ընկերությունը թողարկել է իր հաջողակ սմարթֆոնների նոր տարբերակը՝ s ինդեքսով: Նոր սմարթֆոնը նախորդների համեմատ ունի մի շարք առավելություններ, բայց կրկին բյուջետային գին:
Բնութագրիչներ
- Դիսփլեյ- 6 դյույմ, FHD (2 160 × 1 080), IPS:
- Պրոցեսոր- Helio P25
- Հիշողություն- 6 ԳԲ՝ ներքին և 128 ԳԲ՝ արտաքին
- Տեսախցիկ-հիմնական՝ 13 +5 ՄՊ, դիմացի՝ 16 ՄՊ
- Մարտկոց- 5 100 mAh
- Օպերացիոն համակարգ-Android 7.0.
Nomu T18
Ժամանակակից սմարթֆոններն իրարից շատ քիչ են տարբերվում ֆունկցիոնալ հնարավորություններով, սակայն Nomu T18 սմարթֆոնը բացառություն է: Այս սմարֆոնը կարող է անել այն, ինչ չեն կարողանում մյուսները:
Սմարթֆոնի ամենամեծ տարբերությունն այն է, որ այն կարելի է օգտագործել՝ որպես ռացիա:
Մյուս առանձնահատկությունը ներդրված տեսախցիկն է: Այն միանում է սմարթֆոնին երկար լարով և հեռակառավարման վահանակով: Տեսախցիկը կարելի է ամրացնել հագուստին, պայուսակին և այլն: Սա շատ հարմար տարբերակ է՝ հատկապես ճանապարհորդների համար:
Բնութագրիչներ
- Դիսփլեյ- 4,7 դյույմ, HD (1 280 × 720), Corning Gorilla Glass 3
- Պրոցեսոր- MediaTek MT6737T
- Հիշողություն- 3 ԳԲ՝ ներքին և 32 ԳԲ՝ արտաքին
- Տեսախցիկ-հիմնական՝ 8 ՄՊ, դիմացի՝ 2 ՄՊ
- Մարտկոց- 5 200 mAh
- Օպերացիոն համակարգ- Android 7.0 Nougat