Բաժիններ՝

Ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում

Այն, ինչ առաջինը տեսնում եք լուսանկարում, արտացոլում է ամենը, ինչ թաքնված է ենթագիտակցական մակարդակում։ Ուշադիր նայեք լուսանկարին և ֆիքսեք, թե ինչ եք առաջինը տեսնում դրանում։

Եթե առաջինն աղջիկների եք տեսնում, սա վկայում է այն մասին, որ ազնվությունը շատ կարևոր է ձեզ համար, հատկապես, երբ խոսքն ինքներդ ձեր նկատմամբ ազնվության մասին է։ Ավելի հաճախ մտածում եք ապագայի, քան անցյալի մասին։ Ստեղծագործական պլաններ ունեք, նորարարական գաղափարներ, էնտուզիազմ։ Թափանցիկության աստիճանի ազնիվ եք, և մարդիկ գնահատում են դա։ Միշտ ամեն ինչին լավատեսորեն եք նայում։ Ձեր էությունն օգնում է ձեզ առաջ շարժվել. միայն թե հարկավոր է աշխատել՝ հաջողության հասնելու համար։ Իհարկե, կյանքում բարդ իրավիճակներ են եղել, բայց հարմարվելու ձեր կարողությունն ու ինքնավստահությունն օգնել են հաղթահարել բոլոր խոչընդոտները և դրանք անցյալում թողնել։

Եթե առաջինը գանգ եք տեսնում, բազմաթիվ չլուծված խնդիրներ ունեք, որոնք առաջանում են ձեր ուղեղում, նույնիսկ, եթե չեք մտածում դրանց մասին։ Խնդիրն այն է, որ սովոր եք «թաքցնել» խնդիրները, ձևացնել, թե դրանք գոյություն չունեն։ Ցավոք, դա այդպես չէ։ Երբ գործը հասնում  է ընկերներին և գործընկերներին, լավագույն խորհրդատուն եք դառնում, միշտ մյուսներին օգնում եք լուծել խնդիրները։ Հնարավոր է՝ հարկավոր է վստահել ձեր իսկ խորհուրդներին և դրանք կիրառել կյանքում։ Հավատացեք, որ չեք զղջա կայացրած որոշումների համար։

Եթե առաջինը բույսեր եք նկատել, անխոս, առանձնահատուկ մարդ եք։ Տարբերվում եք մյուսներից և գիտեք այդ մասին։ Ձեր գլխավոր առավելությունն այն է, որ տեսնում եք այն, ինչ չեն նկատում մյուսները։ Չնայած երբեմն տուժում եք դրա պատճառով։ Հարկավոր չէ նեղսրտել. ձեր յուրահատուկ ընկալումը ձեր նվերն է, ինչը շուտով կհասկանաք։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031