Հորմոնալ հավասարակշռությունը վերականգնելու և մաշկի վիճակը լավացնելու համար հարկավոր է հրաժարվել հետևյալ մթերքներից

Մաշկն օրգանիզմի հայելին է. այն արտացոլում է բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մարդու օրգանիզմում։ Budeyezdorovy.ru-ն գրում է, որ օրգանիզմում գրեթե յուրաքանչյուր գործընթաց վերահսկվում է հորմոնների կողմից։ Այս քիմիական միացություններն ազդում են մարդու արտաքին տեսքի վրա, ինչը նշանակում է, որ հավասարակշռության խախտման դեպքում մաշկը տուժելու է։

Վահանաձև գեղձն արտադրում է հորմոններ, որոնք կարգավորում են մարմնի ջերմաստիճանը, նյութափոխանակությունը, մտավոր գործողությունները, մաշկի արտաքին տեսքը։ Վահանաձև գեղձի հորմոնների անբավարար քանակը մաշկն ավելի չոր է դարձնում, մաշկը կարող է բորբոքվել, կարող են առաջանալ բշտիկներ։ Հարկավոր է վեր հանել հորմոնալ անհավասարակշռության պատճառները և քայլեր ձեռնարկել՝ այն վերականգնելու համար։ Գոյություն ունեն նաև մի խումբ մթերքներ, որ կարող են բացասաբար անդրադառնալ մաշկի առողջության վրա։

Սոյայից պատրաստված մթերք։ Սրանք ֆիտոէստրոգեններ են պարունակում։ Այդ պատճառով այս մթերքի օգտագործումից հետո բշտիկներ կարող են առաջանալ մարդկանց մարմնին, ովքեր զգայուն են հորմոնների նկատմամբ։

Կաթնամթերք։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ կաթնամթերքը ստերոիդային հորմոններ է պարունակում, որոնք կարող են բշտիկների առաջացման պատճառ դառնալ։

Կարդացեք նաև

Բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող և մեծ քանակով շաքար պարունակող մթերք։ Կարտոֆիլը, տորթերը, սպիտակ հացն ու ֆաստ-ֆուդը ևս կարող են մաշկային խնդիրների պատճառ դառնալ։

Բուսական յուղեր, որոնք հարուստ են օմեգա-6 ճարպաթթուներով։ Դրանք կարող են օրգանիզմում բորբոքման պատճառ դառնալ՝ այդ կերպ վատացնելով դրա որակը և ակնեի պատճառ դառնալով։

Մարդիկ, ովքեր սնձանի (սպիտակուցային նյութ) յուրացման խնդիր ունեն, դրանք կարող են փոխարինել հացահատիկային մթերքով։

Ընդեղեն։ Մարդկանց մի մասը կարող է ալերգիա ունենալ այս մթերքից։ Սա բավական տարածված երևույթ է, որն առաջացնում է բորբոքում և կարող է մաշկային խնդիրների պատճառ դառնալ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս