Բաժիններ՝

Substitute Phone. Նոր սմարթֆոն, որը պայքարում է սմարթֆոնային կախվածության դեմ

Ներկայացվել է նոր գադջետ, որը շատ նման է սմարթֆոնի, բայց գրեթե չունի սմարֆոններին բնորոշ բնութագրիչներ և նպատակ ունի պայքարել սմարթֆոնային կախվածության դեմ:

Անգամ այն մարդիկ, որ չունեն սմարթֆոնային կախվածություն, հաճախ հանում են գրպանից հեռախոսը՝ հաղորդագրությունները կարդալու կամ զանգերը ստուգելու համար: Այս դեպքերի համար նախատեսված է  Substitute Phone-ը: Աքսեսուարի դիզայներն է Կլեմենս Շիլինգերը  (Klemens Schillinger):

Աքսեսուարն ունի սովորական սմարթֆոնների չափսերն ու քաշը, սակայն սա միակ նմանությունն է սմարթֆոնների հետ:  Substitute Phone-ը չունի էկրան և էլեկտրոնային գործառույթներ: Դրանով չի կարելի զանգեր կատարել, չի կարելի նկարել, թերթել սոցցանցերի նորությունների պատը:

Կարդացեք նաև

Աքսեսուարն իրենից ներկայացնում է պլաստմասսե կորպուս, որի մեջ ներդրված են կլորակներ: Կլորակները կարելի է պտտել այնպես, ինչպես թերթում ենք նորությունների պատը, միացնում ենք նկարը, կամ գործողություններ ենք կատարում սմարթֆոնի էկրանին: Կան աքսեսուարի մի քանի տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի կոնկրետ ուղղվածություն:

Հեղինակի խոսքով՝ սմարթֆոնները նման սարքերով փոխարինելը տալիս է շատ դրական արդյունք: Որպես օրինակ՝ նա հիշում է Ումբերտո Էկոյի փորձը, ով ծխախոտային կախվածությունը հաղթահարելու համար այն  փոխարինել էր սովորական փայտով:

Այժմ սարքավորումը միայն ցուցադրվում է, իսկ առաջիկայում կսկսի թողարկվել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս