 
                        Արքայազն Հարրին հայտարարել է Մեգան Մարքլի հետ նշանվելու մասին
 
                                    Արքայազն Հարրին ամուսնանում է ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ: Այդ մասին հայտնել է BBC-ն՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի թագավորական արքունիքի մամուլի ծառայությանը:
Հարսանիքը կկայանա առաջիկա գարնանը: Քլարենս-հաուս թագավորական պալատի հայտարարության մեջ ասված է, որ արքայազն Հարրին արդեն ստացել է իր հարսնացուի ծնողների օրհնությունը:
33-ամյա արքայազն Հարրին հինգերորդն է բրիտանական գահի ժառանգության հերթում: 36-ամյա Մարքլը հայտնի է «Ֆորս մաժորներ» սերիալում խաղացած դերի շնորհիվ, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        