Ռուսաստանցի սենատոր Քերիմովին թույլ չեն տվել մեկնել Ֆրանսիայից
Ռուսաստանցի սենատոր Սուլեյման Քերիմովին չեն նստեցնի ֆրանսիական բանտ, բայց նա պետք է հինգ միլիոն եվրո գրավ մուծի եւ մնա երկրում մինչեւ հետաքննության ավարտը: Այս մասին, ինչպես նոյեմբերի 23-ին հայտնել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Նիսի դատախազ Ժան Միշել Պրետրը: Նույն օրն ավելի վաղ հաղորդվել է, որ սենատորին առաջադրվել են հարկերի վճարումից խուսափելու եւ փողերի լվացման մեղադրանքներ:
Ըստ զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ ֆրանսիացի քննիչները Քերիմովին կասկածում են կեղծ ընկերությունների միջոցով Լազուր ափին մի քանի շքեղ առանձնատների գնման մեջ:
Ինչպես գրել է Le Figaro թերթը, Քերիմովի հետ մեկտեղ ձերբակալվել է չորս մարդ: Խոսքը վերաբերում է հարկային մեքենայությունների հետեւանքով ստացված «մի քանի տասնյակ միլիոն եվրոյի» լվացմանը, մեքենայություններ, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից, մեջբերում է հրատարակությունը հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին: Քերիմովին ձերբակալել են նոյեմբերի 21-ին Նիսում:
Ռուս դիվանագտները պաշտոնական նոտա են հղել ֆրանսիացի պաշտոնակիցներին եւ պահանջում են պարզաբանումներ: Սուլեյման Քերիմովը Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատում ներկայացնում է Դաղստանը: Նա երկար ժամանակ զբաղվել է գործարարությամբ: Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 6,3 միլիարդ դոլար: