
Մաքսային օրենսգրքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել «Շերեմետևո» օդանավակայանի անմաքս առևտրի խանութից. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մաքսային օրենսգրքի ընդունումից հետո Հայաստանի քաղաքացիները կարող են օգտվել «Շերեմետևո» օդանավակայանի անմաքս առևտրի խանութից՝ որպես մեծագույն ձեռքբերում ավետեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Ըստ Միրումյանի՝ կա պայմանավորվածություն, որ ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիները կարող են օգտվել անդամ երկրների անմաքս առևտրի խանութներից, եթե առևտրի կազմակերպիչը համաձայն է ինքը վճարել մաքսատուրքը:
Իսկ առևտրի կազմակերպիչները վաղուց էին համաձայն նման կարգավորմանը և միայն սպասում էին համապատասխան օրենսդրական կարգավորման առկայությանը, որը ստեղծվելու է միասնական Մաքսային օրենսգրքի ընդունմամբ: Հիշեցնենք, որ 2015թ. սկսած, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ, ՀՀ քաղաքացիները հնարավորություն չունեին օգտվել Ռուսաստանի օդանավակայանների անմաքս առևտրի խանութներից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։