
ԱԺ աշխատակազմի ղեկավարն ու նախագահը որոշել են ատեստացիա անցկացնել աշխատակազմում. կազատվեն հին «բալաստից». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. « ԱԺ աշխատակազմի ղեկավարն ու նախագահը որոշել են ատեստացիա անցկացնել աշխատակազմում եւ ազատվել հին «բալաստից»։
Երեկ ատեստացիայի մասին որոշումը հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում։ Ըստ այդմ՝ 3 տարի պետական ծառայություն իրականացրած ԱԺ ծառայողները պետք է ատեստավորում անցնեն։ Արդյունքում ԱԺ ուռճացված աշխատակազմը կկրճատվի, և տարբեր եղանակներով ԱԺ խցկված ու ոչինչ չանող զանգվածը դուրս կմնա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։