Բաժիններ՝

Տարվա ամենաբարձր վարձատրվող մոդելը՝ ըստ Forbes-ի

Forbes հանդեսը նոյեմբերի 21-ին հրապարակել է տարվա ամենաբարձր վարձատրվող թոփ-մոդելների վարկանիշը, որում առաջին տեղը գրավել է ամերիկուհի Քենդալ Ջենները։

22-ամյա մոդելը կարողացել է ընթացիկ տարում վաստակել 22 մլն դոլար: Այդպիսով, Ջենները երկրորդ տեղն է մղել բրազիլացի մոդել Ժիզել Բյունդհենին, որն այդ վարկանիշը գլխավորում էր վերջին 15 տարվա ընթացքում: Այս տարի 37-ամյա Բյունդհենը վաստակել է 17,5 մլն դոլար:

Երրորդ տեղն զբաղեցրել է Քրիսսի Թեյգենը՝ 13,5 մլն վաստակով: Սա 31-ամյա ամերիկուհու դեբյուտն է Forbes-ի վարկանիշում: Չորրորդ տեղում 36-ամյա բրազիլացի մոդել Ադրիանա Լիման Է (10,5 մլն դոլար): Հինգերորդ տեղը բաժանել են ամերիկուհի Ջիջի Հադիդը եւ բրիտանացի մոդել Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին (9,5-ական մլն դոլար):

Ցուցակում տեղ են գտել նաեւ ամերիկացի մոդել Քառլի Քլոսը (9 մլն դոլար), չինուհի Լյու Վենը (6,5 մլն դոլար), ինչպես նաեւ երկու ամերիկուհիներ՝ Բելլա Հադիդը (6 մլն դոլար) եւ Էշլի Գրեմը (5 մլն դոլար):

Մոդելների վաստակը գնահատվել է 2017 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2017 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակաշրջանում: Ինչպես նշում է Forbes-ը, ընդհանուր գումարը, որն աշխարհի տասն ամենաբարձր վարձատրվող թոփ-մոդելներին հաջողվել է վաստակել այդ ժամանակահատվածում, կազմում է գրեթե 110 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս