Ազատվեք ատամների դեղնությունից, կարիեսից, բերանի տհաճ հոտից
Բերանի խոռոչի առողջության մասին հոգ տանելն ու հիգիենայի պահպանումը չափազանց կարևոր են։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է այլընտրանքային միջոց, որը հնարավորություն կտա ազատվել վնասակար օրգանիզմներից։ Ըստ կայքի՝ այն կարող է օգնել ազատվել կարիեսից, բերանի տհաճ հոտից, ինչպես նաև՝ կօգնի սպիտակեցնել ատամները։
Ինչպես պատրաստել
- Մի ճաշի գդալ հիմալայան աղը լցրեք կես բաժակ եռացրած սառը ջրի մեջ։
- Խառնեք 1 րոպե։
- Հեռացրեք վերևի հատվածում առաջացած փրփուրը։
- Այս միջոցի մեջ թրջեք ատամի խոզանակը, մաքրեք ատամները սովորականի նման։
Այս միջոցը պարբերաբար օգտագործելու դեպքում կնկատեք, որ ատամների գույնը զգալիորեն փոխվում է, դրանք ավելի ամուր կդառնան, իսկ լնդերն ավելի առողջ տեսք կունենան։
Ուշադրություն։ Աղը, որն օգտագործվում է այս միջոցի պատրաստման ընթացքում, կարող է առաջին մի քանի օրերի ընթացքում ատամների զգայունության հետևանք դառնալ։ Այդ պատճառով այն օգտագործելուց առաջ հարկավոր է պարտադիր խորհրդակցել բժշկի հետ։ Ինքնաբուժումը կարող է վնասել ձեր առողջությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը