Ազատվում ենք բշտիկներից մեկ օրում
Առաջարկվող միջոցները կօգնեն կարճ ժամանակահատվածում ազատվել բշտիկներից, որոնք առաջանում են ամենատարբեր պատճառներով։ Կարող եք ընտրել դրանք՝ ըստ նախընտրության և հասանելիության։
Fithacker.ru-ն երեք միջոց է առաջարկել։
Առաջին մեթոդ. բաղադրիչներ
- 1 ճաշի գդալ բրնձի ալյուր
- 1 պտղունց քրքում
- 1 ճաշի գդալ մեղր
- 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ։
Օգտագործման եղանակը
- Բոլոր բաղադրիչները խառնեք տարայում։
- Դեմքը 5 րոպեի ընթացքում մաքրեք տաք սրբիչով։
- Ստացված խառնուրդը քսեք դեմքին, լվացեք 4 րոպե անց։
Երկրորդ մեթոդ. բաղադրիչներ
- 1 ճաշի գդալ կերակրի սոդա
- կես ճաշի գդալ ջուր։
Օգտագործման եղանակը
- Լավ խառնեք բոլոր բաղադրիչները։
- Դեմքը 5 րոպեի ընթացքում մաքրեք տաք սրբիչով։
- Քսեք դեմքին, լվացեք 10 րոպե անց։
Երրորդ մեթոդ. բաղադրիչներ
- 2 ճաշի գդալ բրնձի ալյուր
- 1 ճաշի գդալ կաթ
- 1 ճաշի գդալ մեղր։
Օգտագործման եղանակը
- Բոլոր բաղադրիչները խառնեք։
- Դեմքը մաքրեք տաք սրբիչով։
- Քսեք դեմքին։ Լվացեք 10 րոպե անց։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը