
Ստամբուլի Դադյան հայկական դպրոցի աշակերտներն այցելել են մեջլիս

Ստամբուլի հայկական Դադյան դպրոցի աշակերտները նոյեմբերի 15-ին Անկարայում այցելել են Թուրքիայի մեջլիս: Մեջլիսում նրանք հանդիպել են հայ պատգամավորներ Գարո Փայլանի, Սելինա Դողանի և Մարկար Եսայանի հետ:
Պատգամավորները նրանց ծանոթացրել են մեջլիսի աշխատանքներին: Փայլանը, Դողանը և Եսայանը հանդիպումից հետո հրապարակել են աշակերտների հետ իրենց լուսանկարները՝ շնորհակալություն հայտնելով այցի համար:
Հիշեցնելով, որ ինքն էլ Դադյան դպրոցի շրջանավարտ է՝ Դողանը գրել է. «Այս մեջլիսը բոլորինս է, հատկապես երիտասարդներինը: Երջանիկ կլինենք՝ օրինակ ծառայել նրանց համար»: