«Հայաստանը չունի այն հնարավորությունները, որ իր միջոցներով այդպիսի քաղաքական ծրագրեր իրականացնի». Գագիկ Մինասյան
Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հետ կապված ի՞նչ նախադրյալներ կան:
Ի պատասխան՝ Գ. Մինասյանը նախ ասաց, որ երկաթգծի շինարարությունը պետք է տնտեսապես ձեռնտու լինի. «Կան երկրներ, որ իրականացնում են նման շինարարություններ՝ զուտ քաղաքական տեսակետից, Հայաստանը չունի այն հնարավորությունները, որ իր միջոցներով այդպիսի քաղաքական ծրագրեր իրականացնի: Իհարկե, կան երկրներ, որ կարող են այդ ծրագիրն իրականացնել՝ Հայաստանով երյաթուղի կառուցելու տեսանկյունից, բայց այսօր այդպիսի առաջարկներ մենք չունենք: Տնտեսական առումով, ցավոք, հաշվարկներն այնպիսին են, որ երկաթգծի հետ կապված այդ մեծ ներդրումները չեն կարող ապահովել այն տնտեսական եկամուտները, որոնք կարող են ծածկել այդ ծախսերը»: