Սույն թվականի նոյեմբերի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 13-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի` Վանատուր, Ջրառատ և Միկրոշրջան թաղամասերի ջրամատակարարումը:
Մասեկե հարավաֆրիկյան արգելոցում փղերը հարձակվել են զբոսաշրջիկների փոխադրող ավտոմեքենայի վրա՝ փորձելով նրանց հեռացնել ձագերից:
Երեք ամենահարուստ ամերիկացիների՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի, Microsoft-ի հիմանդիրներից մեկի՝ Բիլ Գեյթսի եւ ներդրող Ուորեն Բաֆետի միագումար կարողությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ի բնակչության ամենաաղքատ կեսի, այսինքն՝ 160 միլիոն մարդու ընդհանուր կարողությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Որոշ դեպքերում դժվար է լինում հասկանալ, թե երբ հիվանդը բժշկական միջամտության կարիք ունի։ Չափազանց կարևոր է իմանալ, թե որոնք են այդ իրավիճակները, և ինչ է հարկավոր անել այդ պահերին։ Այս տեղեկատվությունը կարող է փրկել ձեր կամ ձեր մտերմի կյանքը։
Դեռ մանուկ հասակից մեզ հավատացնում են, թե առանց բարձրագույն կրթություն ստանալու՝ հնարավոր չէ հաջողության հասնել։
Բառերի մեջ անհավանական ուժ կա: Նրանք կարող են ուրախացնել մարդուն կամ թունավորել նրա կյանքը, խրախուսել կամ շփոթության մատնել, ոգևորել կամ ճնշել: Իր վրա անվստահ մարդը հիասթափեցնում է շրջապատողներին, ինքնավստահը՝ ոգևորում: Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, թե ինչպես կարող է արտաքին ներգործությունը փոխել ձեր զգացմունքները:
Շատերն են արհամարհում այն հանգամանքը, որ քնելու դիրքը մեծապես ազդում է առողջության վրա։ Սխալ դիրքի ընտրությունն ազդում է զարկերակային ճնշման, սինուսիտի վրա, կարող է մեջքի ցավի պատճառ դառնալ։
Հայաստանի հանքարդյունաբերական խոշոր ընկերությունները այս տարի զգալիորեն ավելացրել են իրենց կողմից պետբյուջե վճարվող հարկերն ու տուրքերը։