Բաժիններ՝

Մակրոնն առաջարկում է փոփոխություններ կատարել Իրանի հետ միջուկային համաձայնագրում

2015-ին ստորագրված Իրանական ﬕջուկային համաձայնագիրն անհրաժեշտ է պահպանել, սակայն ներկա պայմաններում այդ փաստաթուղթը պահանջում է մի շարք փոփոխություններ: Ինչպես փոխանցում է «Ռիա նովոստի»-ն, այդ մասին Դուբայում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Մենք պետք է պահպանենք 2015 թվականի միջուկային համաձայնագիրը, քանի որ դրանից դուրս գալու որոշումը կամ կբերի անհապաղ պատերազմի, կամ վերահսկողության լիակատար բացակայության, կնմանվի Հյուսիսային Կորեայի հետ առկա վիճակին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Միաժամանակ, Մակրոնը գտնում է, որ 2015-ի համաձայնագիրը դադարել է լինել սպառիչ և անհրաժեշտ է այն լրացնել նոր դրույթներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930