Բաժիններ՝

«Որքան շատ է «Մանչեսթեր Սիթին» հաղթում, այնքան շատ են մրցակիցներն ուզում հաղթել մեզ». Քևին դե Բրույնե

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Քևին դե Բրույնեն խոսել է օրերս «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:

«Մենք գիտենք, որ «Արսենալը» հրաշալի թիմ Է: Սակայն մենք կարողացանք լավ դիմադրել նրանց: Մենք ստեղծեցինք մի շարք պահեր: Երրորդ գոլը խփվեց ճիշտ ժամանակին: Մենք պետք է խփեինք երկրորդ գոլն առաջին խաղակեսում: Մեր թիմը լավ պահեց ինքնատիրապետումը: Սա հրաշալի հաղթանակ էր մեզ համար: Իհարկե, հրաշալի էր գոլ խփելը: Միշտ հաճելի է, երբ գոլ ես խփում:

Որքան շատ է «Մանչեսթեր Սիթին» հաղթում, այնքան շատ են մրցակիցներն ուզում հաղթել մեզ: Մրցաշրջանը հրաշալի է մեկնարկել մեզ համար: Պարզապես եկեք տեսնենք, թե ինչպես կշարունակենք մենք»,- նշել է բելգիացի ֆուտբոլիստը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս