Գիտնականները պարզել են, թե մարդիկ ինչ են զգում մահվանից հետո
Մահվանից հետո մարդիկ գիտակցում են, որ մահացել են եւ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում շուրջը: Այդ մասին հայտարարել են Նյու Յորքի համալսարանին կից Langone բժշկական դպրոցի (NYU Langone School of Medicine) գիտնականները:
Հետազոտողների խոսքը փոխանցել է LiveScience ինտերնետ-հրատարակությունը: Բժիշկները մահը որոշում են սրտի կանգի պահով. արյունը դադարում է ստացվել ուղեղում, ինչը հանգեցնում է դրա աշխատանքի գրեթե վայրկենական դադարեցման:
Վերջին հաշվով ուղեղի բջիջներն սկսում են մահանալ, բայց դրա համար կարող է մի քանի ժամ պահանջվել կլինիկական մահվանից հետո, կարծում է հետազոտության ղեկավար Սեմ Փարինան:
Նաեւ, ինչպես հաղորդվում է, մարդու գիտակցությունն անմիջապես չի անջատվում սրտի բաբախումը դադարելուց հետո: Մարդիկ «մահվան առաջին փուլում» կարող են դեռ գիտակցության ինչ-որ նշաններ դրսեւորել: Դրա էական ապացույցն այն դեպքերն են, երբ սրտի կանգ ապրած մարդիկ կարողացել են մանրամասնորեն նկարագրել, թե ինչ է տեղի ունեցել շուրջը կլինիկական մահվանից հետո:
«Նրանք կարող են պատմել, որ իրենք տեսել են բժիշկներին եւ բուժքույրերին աշխատելիս եւ լսել են նրանց խոսակցությունները. փաստեր, որոնք նրանք այլապես չէին կարող իմանալ»,- նշել է Փարինան:
Ինչպես հայտարարել է հետազոտողը, այդ հիշողությունները հաստատել են նաեւ բժիշկները՝ զարմանալով այն բանից, որ իրենց հիվանդները, որոնք, ըստ էության մահացած են եղել, հիշել են այդ բոլոր մանրամասները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: