Բաժիններ՝

Սառա Ջեսիկա Փարքերը կոշիկ է վաճառելու Հինգերորդ ավենյուում

Դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը Նյու Յորքում Հինգերորդ ավենյուում անձամբ է բացելու իր SJP կոշիկի բրենդի pop-up խանութը: Այդ մասի հայտնել է WWD-ը: «Ինձ համար պարզապես ֆանտաստիկ երջանկություն էր շուրջ չորս տարի առաջ իմ բրենդի բացումը Նյու Յորքում, քաղաք, որտեղ ես ապրում եմ,-ասել է դերասանուհին:- Մանավանդ ուրախալի է իմ նոր հավաքածուն ներկայացնել քաղաքի հենց կենտրոնում՝ Հինգերորդ ավենյուում»:

Դերասանուհին նաեւ իր այցելուներին խոստացել է, որ անձամբ ներկա է լինելու իր pop-up խանութում եւ շփվելու է երկրպագուների հետ: Մոտավորապես 150 քառակուսի մետր մակերեսով ժամանակավոր բուտիկը բացվելու է մեծ ժողովրդականություն վայելող 21 Club ռեստորանի դիմաց եւ աշխատելու է նոյեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը:

Սառա Ջեսիկա Փարքերն ամերիկացի դերասանուհի է, «Ոսկե գլոբուս» եւ «Էմմի» մրցանակների դափնեկիր: Ճանաչում է ձեռք բերել լրագրողուհի Քերի Բրեդշոուի դերով՝ սերիալում եւ «Սեքսը մեծ քաղաքում» կինոֆիլմերում: Դերասանուհին նաեւ նկարահանվել է այնպիսի ժապավեններում, ինչպիսիք են՝ «Էդ Վուդը», «Նավիգատորի թռիչքը» եւ «Առաջին կանանց ակումբը»: Փարքերը SJP բրենդը հիմնել է 2014 թվականին իր պրոդյուսեր եւ բիզնես-գործընկեր Ջորջ Մալքեմուսի հետ համատեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս