
Apple-ը նախազգուշացրել է iPhone X-ի դիսփլեյի այրվելու մասին

Apple-ը նախազգուշացրել է iPhone X-ի դիսփլեյի այրվելու հնարավորության մասին: Ինչպես տեղեկացնում է Mashable-ը, այդ արդյունքն առաջանում է այն բանից հետո, երբ Էկրանի վրա երկար ժամանակ բարձր ցայտունության պայծառ պատկեր է բացված լինում: Դիսփլեյի այրումը, գրում է Mashable-ը, Google-ի համար «գլխացավ» էր դարձել Pixel 2 XL սմարթֆոնների հարցում:
Apple-ի տեխնիկական օժանդակության կայքում զետեղված է հրահանգ, թե ինչպես կանխել Super Retina դիսփլեյի այրումը, որն ընկերությունն ինքը համարում է «ճյուղում լավագույնը»: