Բաժիններ՝

Չեխիայի ղեկավարը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

Չեխիայի ղեկավար Միլոշ Զեմանը նոյեմբերի 6-ի կայացած մամուլի ասուլիսում պաշտոնապես հայտարարել է 2018 թվականի հունվարի 12-13-ի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. միաժամանակ նրա շտաբը փաստաթղթեր է ներկայացրել համաքաղաքացիների 113 հազար (պարտադիր 50 հազարի դեպքում) ստորագրությունների մասին, որոնք հավաքվել էին հաջակցություն Զեմանի։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հանրագիր են ստորագրել հաջակցություն ինձ, ոմանք նույնիսկ իրենց ստորագրություններն ուղեկցել են շատ ջերմ ու հուզիչ մաղթանքներով: Այս անգամ հավաքվել է 113 հազար ստորագրություն, հինգ տարի առաջ դրաց թիվը 106 հազար էր, ընդ որում՝ այն ժամանակ հարկավոր չէր ստորագրություններին կից ներկայացնել իրենց անձնական տվյալները»,-ասել է Զեմանը:

Նախագահական ընտրություններին մասնակցելու համար թեկածուների գրանցումն ավարտվում է նոյեմբերի 7-ին ժամը 16:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին): ՆԳ նախարարության ներկայացուցիչ Կլարա Պեկնիցովայի խոսքով՝ առայժմ պաշտոնապես գրանցված է տասը թեկնածու, ներառյալ Զեմանը:

Նրանց կարող է միանալ նախկին վարչապետ Միրեկ Տոպոլանեկը, որը նոյեմբերի 6-ին հայտնել է դրա համար անհրաժեշտ պայմանների կատարման մասին: Հասարակական կարծիքի հոկտեմբերյան հարցման համաձայն, հանրապետության ղեկավարի պաշտոնի գլխավոր ֆավորիտներն են՝ Զեմանը, ինչպես նաեւ Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Յիրժի Դրագոշը եւ ձեռնարկատեր Միխալ Գորաչեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս