Բաժիններ՝

Էրդողանը այցով Մոսկվա կժամանի նոյեմբերի 13-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցով Մոսկվա կժամանի նոյեմբերի 13-ին, սպասվում են բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնել է NTV հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ Էրդողանը պլանավորում է Պուտինի հետ քննարկել Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին «Դեմոկրատական միություն» քրդական կուսակցության ներկայացուցիչներին հրավիրելը: Ավելի վաղ Անկարան դժգոհություն է հայտնել այդ քայլից՝ նշված կուսակցությունը որակելով ահաբեկչական կազմակերպություն, որը տեղ չունի բանակցային հարթակում:

Նաեւ պլանավորվում է քննարկել Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Մոսկվա այցից հետո Էրդողանը նոյեմբերի 14-ին կուղեւորվի Քուվեյթ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս