
Windows 10-ը մինչև տարվա վերջ կդառնա վճարովի

Microsoft ընկերության թարմացման նոր համակարգում կա հնարավորություն, որի միջոցով հնարավոր է թարմացնել հին համակարգերը՝ մինչև Windows 10:
Windows 10-ի ներկայացումից հետո հին թարմացումները հնարավոր էր թարմացնել մինչև նոր տարբերակը: 2016 թվականի հուլիսի 29-ից թարմացումը դարձավ վճարովի:
Սակայն դրանից հետո ևս օգտատերերը գտել էին անվճար թարմացնելու տարբերակը: Microsoft ընկերությունը թույլ էր տալիս իր օգտատերերին խորամանկել:
Սակայն 2017 թվականի դեկտեմբերի 31-ից թարմացումը կլինի վճարովի: Մինչ այդ օրն ընկերությունը թույլ կտա անվճար թարմացնել համակարգը:
Սիրարփի Աղաբաբյան