Բաղդադը քրդական ինքնավարությունից պահանջել է հրաժարվել անկախության գաղափարից
Իրաքի կենտրոնական իշխանությունները քրդական տարածաշրջանի կառավարությունց պահանջել են հայտարարել անկախության եւ արաբական երկրի կազմից դուրս գալու գաղափարից հրաժարվելու մասին: Այդ մասին ասված է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի դիվանատան՝ նոյեմբերի 6-ին տարածած հայտարարության մեջ:
«Մենք քրդական տարածաշրջանից պահանջում ենք պարզորոշ հայտարարել Իրաքից անջատվելուց կամ անկախությունից հրաժարվելու հանձնառության մասին՝ հիմնվելով Ֆեդերալ դատարանի վճռի վրա»,- ընդգծել են նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ հանրապետության Ֆեդերալ դատարանը հավաստել է, որ երկրի հիմնական օրենքում չկա հոդված, որը թույլ տա Իրաքից որեւիցե տարածաշրջանի անջատում՝ դրանով իսկ բացառելով հանրաքվեի արդյունքներով անկախ Իրաքյան Քրդստանի ստեղծման հնարավորությունը: Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի է ունեցել անկախության հանրաքվե:
Քրդստանի հանրաքվեի եւ ընտրությունների գծով Ընտրական անկախ բարձրագույն հանձնաժողովը երկու օր անց հայտարարել է, որ հանրահարցմանը մասնակցածների ավելի քան 90 տոկոսն արտահայտվել է Իրաքից անջատվելու օգտին: Հանրահարցումը կայացել է ի հեճուկս Բաղդադի բողոքների եւ տարածաշրջանային իշխանությունների ոչ սահմանադրական գործողությունների վերաբերյալ Բարձրագույն դատարանի վճռի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: