Բաժիններ՝

Նավթը կտրուկ թանկացել է Սաուդյան Արաբիայում արքայազների ձերբակալումից հետո

Brent նավթը թանկացել է բարելի դիմաց մինչեւ 62,81 դոլար, ինչը կապված է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամների ձերբակալությունների եւ ավիաաղետից երկրի բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու հետ։

Նոյեմբերի 6-ին Երեւանի ժամանակով ժամը 15:00-ի դրությամբ հյուսիսծովյան Brent նավթախառնուրդը Լոնդոնի ICE սակարանում բարելի դիմաց արժեր 62,45 դոլար (նախորդ առեւտրաշրջանի փակման գնի համեմատությամբ աճը կազմել է 0,63 տոկոս): Ամերիկյան WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0,54 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 55,95 դոլար:

Նոյեմբերի 6-ին ավելի վաղ Սաուդյան Արաբիայում ուղղաթիռ է կործանվել, որում գտնվում էին թագավորական ընտանիքի անդամ արքայազն Մանսուր բեն Մուկրինը եւ Ասիր վարչական օկրուգի մի քանի պաշտոնյաներ: Դրանից մեկ օր առաջ թագավորությունում ձերբակալվել են 11 արքայազներ եւ գործող ու նախկին մի քանի նախարարներ, այդ թվում՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ալ Վալիդ բին Թալալը: Ձերբակալությունները կատարել է Սաուդյան Արաբիայի Ազգային հակակոռուպցիոն կոմիտեն, որի ղեկավար է օրերս նշանակվել գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը:

Ավելի ուշ Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը հայտարարել է որ երկրում ընդգրկուն հակակոռուպցիոն արշավ է մեկնարկել: Սաուդյան Արաբիայի թագավորը պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանին գահաժառանգ արքայազն է նշանակել այս տարվա հունիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս