
Ձկնիկներին կերակրող Թրամփը զվարճացրել է Ճապոնիայի վարչապետին և նրա շքախմբին

Այցով Ճապոնիայում գտնվող՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի վարչապետ Սինձո Աբեի հետ մասնակցել է դեկորատիվ ծածանների՝ կոիների կերակրման արարողությանը: Տեսագրությունը հրապարակել է The Guardian-ը։Քաղաքական գործիչներն սկսել են կերը փոքր չափաբաժիններով ջուրը նետել հատուկ թիակներով:
Սակայն այնուհետեւ երկու քաղաքական գործիչների համբերությունն սպառվել է. առաջինը չի դիմացել Աբեն, որը զետեղակի պարունակությունն ամբողջությամբ շուռ է տվել լճակը, Միացյալ Նահանգների ղեկավարը հետեւել է նրա օրինակին: Տեսարանը զվարճացրել է ներկաներին. այնտեղ կանգնած ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ արարողության մյուս մասնակիցներն իրենց հազիվ են զսպել, որ չծիծաղեն: