Բաժիններ՝

«Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հետ լավագույն համաձայնագրին կհասնի Brexit-ի պայմանների շուրջ». Մեյ

Մեծ Բրիտանիան Եվրամիության հետ լավագույն համաձայնագրին կհասնի Brexit-ի պայմանների շուրջ եւ մուտք կստանա եվրոպական շուկաներ: Այդ մասին նոյեմբերի 6-ին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով Բրիտանական արդյունաբերության համադաշնության համաժողովում։

«Մենք կհասնենք Brexit-ի շուրջ մեր երկրի համար լավագույն գործարքին, որը կապահովի եվրոպական շուկաներ մուտքի հնարավոր տարբերակներից լավագույնը եւ կնպաստի ամբողջ աշխարհում անմաքս առեւտուր անելուն»,-ասել է Մեյը՝ ընդգծելով, որ ԵՄ-ից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան «հսկողություն կհաստատի իր սահմանների, օրենքների եւ ֆինանսական միջոցների նկատմամբ»:

Լոնդոնի եւ Բրյուսելի բանակցություններն այն պայմանների շուրջ, որոնց համաձայն Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից, հունիսի 19-ին սկսվել են Բելգիայի մայրաքաղաքում այն բանից գրեթե մեկ տարի հետո, երբ այս հարցի շուրջ Միացյալ Թագավորությունում անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածությունները ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 9-10-ին: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտից ոչ ուշ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս