![](/banners/BeFunky-design.jpg)
«Ձևը վերցնում ենք, բովանդակությունն աղավաղում ենք». ԿԳ նախարարը՝ ավագ դպրոցների չկայանալու մասին
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/LevonMkrtchyan-1.jpg)
«Ոնց հասկանում եմ՝ բոլորը դժգոհ են այդ ավագ դպրոցներից, մենք պարտադրվա՞ծ ենք ավագ դպրոց ունենալ, որտեղ ոչ ոք չի գնում դպրոց»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախաևաև Լևոն Մկրտչյանին հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Ի պատասխան՝ Լ. Մկրտչյանն ասաց, որ ավագ դպրոցը «High School»-ն է, որ աշխարհի տարբեր երկրներում կան. «Եթե տվյալ երկիրն իրեն համարում է կրթական երկիր, պետք է ունենա «High School»-ի գաղափարը: Ավագ դպրոցը հնարավորություն է տալիս երեխաների այն հատվածին, որոնք պատրաստվում են ստանալ բարձրագույն կրթություն, ստանալու որոշ կրեդիտներ, որը նրանց 4 տարվա բակալավրիատը կարող է իջեցնել 3 տարվա, և ավագ դպրոցի պարտադիր պայմանը հոսքային դասարանն է: Ինչպես մեզ մոտ շատ հաճախ լինում է, ձևը վերցնում ենք, բովանդակությունն աղավաղում ենք:
Մենք այդ ավագ դպրոցների ձևը վերցրեցինք, ասացին՝ հոսքային և այլն, հետո տվեցինք շենքային ամենավատ պայմաններ ունեցող դպրոցները, հետո դարձրեցինք 80 հազար աշակերտ ունեցող դպրոց, որը ենթակա չէ հոսքայինի, հետո կրեդիտ հասկացողությունը մոռացանք ու արդյունքում՝ ստացանք այս վիճակը: Իհարկե, ավագ դպրոցն անհրաժեշտ է, բայց պետք է որակական լուրջ փոփոխություններ լինեն»: