
Դիակները եղել են հողով ծածկված, փաթաթված պոլիէթիլենով. Հրազդանի բնակիչների սպանության մանրամասները

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են Հրազդանի երկու բնակիչների՝ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի սպանության մի շարք հանգամանքները, այդ թվում՝ սպանության վայրը, առնչություն ունեցած 2 անձի ինքնությունը։ Մանրամասները ներկայացնում է ՀՀ ՔԿ ՏՔՎԳՎ գլխավոր վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը։