Բաժիններ՝

Ում են պատկանում ՀՀ ֆինանսական համակարգի ակտիվները (գծապատկերներ)

2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում տնտեսական աճի տեմպի արագացման և արտաքին հատվածից ստացվող եկամուտների կայունացման հեռանկարների ներքո ֆինանսական համակարգի մասնակիցները պահպանել են ֆինանսական միջնորդության ծավալների ու շրջանակների ընդլայնման ռազմավարությունը: Ֆինանսական համակարգի ակտիվների ու ՀՆԱ-ի և վարկերի ու ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշները կիսամյակի վերջին կազմել են համապատասխանաբար 89.0% և 50.0%: Այս մասին նշվում է 2017 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվությունում։

Ֆինանսական համակարգի խոշորագույն մասը ներկայացնում է բանկային համակարգը, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ընդհանուր ակտիվների 87.3%-ը:

Ֆինանսական համակարգի ակտիվների 9.2%-ը բաժին է ընկնում վարկային կազմակերպություններին, 1%-ը՝ ապահովագրական ընկերություններին, 1.4%-ը՝ ներդրումային ընկերություններին։

Ինչպես տեսնում եք ստորև բերված գծապատկերում, 2012-2016թթ. ակտիվների միջին տարեկան աճը ամենաբարձր եղել է վարկային կազմակերպությունների գծով (մոխրագույն դաշտ)։ Իսկ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ամենից շատ աճել են ներդրումային ընկերությունների ակտիվները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930