5 մթերք, որոնք մաքրում են անոթները

Անոթների խցանումը լուրջ հետևանքներ կարող է ունենալ առողջության համար։ Պետք է հասկանալ, որ այս դեպքում մեծանում է սիրտ-անոթային և այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Steptohealth.ru-ն գրում է, որ անոթների խցանումից հնարավոր է ազատվել։ Նախ` հարկավոր է փոխել կենսակերպը՝ ավելի մեծ ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, փոխել սննդակարգը։ Խնդիրն առաջացնող գլխավոր «թշնամիները» խոլեստերինն ու տրիգլիցերիդներն են։

5 մթերք, որոնք կօգնեն մաքրել անոթները

Ջրիմուռներ։ Ջրիմուռները բավական սննդարար են. դրանք պարունակում են հանքանյութեր, սպիտակուցներ, կարոտինոիդներ, հակաօքսիդանտներ։ Այս բոլոր նյութերը հարկավոր են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար։ Ջրիմուռները կարող են մաքրել անոթները, ինչի շնորհիվ օգնում են իջեցնել զարկերակային ճնշումը։

Թունա ձուկ և սաղմոն։ Այս ձկները ճարպեր են պարունակում, որը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Իհարկե, հարկավոր է հիշել, որ այս ձկները տապակած օգտագործելու դեպքում առողջությանը ոչ մի կերպ չեք նպաստի։ Թունա ձուկն ու սաղմոնը օմեգա-3 ճարպաթթուներ են պարունակում, որոնք օգնում են հավասարակշռել արյան մեջ խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակը։

Կարդացեք նաև

Վարսակի փաթիլներ։ Վարսակի փաթիլներով կարող եք հաջողությամբ փոխարինել հացահատիկը։ Այն ևս ածխաջրեր է պարունակում, բայց դրանք դանդաղ են յուրացվում։ Վարսակի փաթիլները էներգիա կհաղորդեն, կօգնեն կարգավորել նյութափոխանակությունը։ Բացի այդ՝ վարսակի փաթիլները սննդային մանրաթելեր են պարունակում, որոնք խոչընդոտում են խոլեստերինի՝ անոթների պատերին «ամրանալը»։

Սոյա։ Սկզբունքորեն բոլոր լոբազգիներն էլ կարող են օգնել մաքրել անոթները, բայց սոյան առավել նախընտրելի տարբերակ է։ Այն օգնում է նկատելիորեն նվազեցնել արյան մեջ խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակը։

Լոլիկ։ Լոլիկը լիկոպեն է պարունակում, որն ուժեղ հակաօքսիդանտ է։ Անոթների խցանման պատճառը երբեմն կարող են արյան մեջ թթվային պրոցեսները լինել, իսկ հակաօքսիդանտները կօգնեն ազատվել այս խնդրից։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս