
Սերժ Սարգսյանն այցելել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա

Նախագահ Սերժ Սարգսյանն Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ այցելել է կրթական այդ հաստատություն:
Հանրապետության նախագահը կրթության և գիտության նախարարի, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի և ռեկտորի ուղեկցությամբ շրջայց է կատարել ակադեմիայի վերանորոգված մասնաշենքերում, ծանոթացել ուսումնառության համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ համակարգչային լաբորատորիաներին և արդիականացված գրադարանին:
Բուհի պատասխանատուները նախագահին ներկայացրել են նաև Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի զարգացման հետագա ծրագրերն ու հեռանկարները: