Բաժիններ՝

Օլիմպիական կրակը ժամանել է Հարավային Կորեա

Օլիմպիական կրակը նոյեմբերի 1-ին ժամանել է Հարավային Կորեա, որտեղ 2018 թվականի փետրվարին տեղի են ունենալու ձմեռային Օլիմպիական խաղերը: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Օլիմպիադայի կազմակերպիչները կրակը Փենչխան հարավկորեական քաղաք են հասցրել Աթենքից, որտեղ նախօրյակին կայացել է հանդիսավոր արարողություն: Այժմ հարյուր օրվա ընթացքում Հարավային Կորեայի տարածքում կընթանա կրակի փոխանցավազքը, որին կմասնակցեն 7,5 հազար ջահակիրներ: Կրակը կհաղթահարի ավելի քան 2 հազար կիլոմետր երկարությամբ երթուղին:

Հարյուրօրյա էստաֆետն սկսել է Ինչխոն քաղաքում եւ կավարտվի Փենչխանում: Սպասվում է, որ կրակը Սեուլ կհասնի հունվարի կեսին:

Առաջին ջահակիրը դարձել է հարավկորեացի 13-ամյա գեղասահորդուհի Յու Յունը: Նա Ինչխոնի միջազգային օդանավակայանում ջահն առաջինն է ընդունել Օլիմպիական-2018-ի կազմակերպիչների ձեռքից, իսկ այնուհետեւ նրանով վազել 200 մետր:

Ձմեռային Օլիմպիական խաղերը Հարավային Կորեայի Փենչխան քաղաքում անցկացվելու են 2018 թվականի փետրվարի 9-ից մինչեւ 25-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս