
Ինչու է Ռոնալդուն հրաժարվել փոխանակել մարզաշապիկները

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է փոխանակել մարզաշապիկները «Ժիրոնայի» կիսապաշտպան Ալեքս Գրանելի հետ: Լա Լիգայի 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սենսացիոն պարտություն կրեց «Ժիրոնայից», իսկ խաղից հետո «սերուցքայինների» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվեց փոխանակել մարզաշապիկները «Ժիրոնայի» ֆուտբոլիստ Ալեքս Գրանելի հետ:
«Նա ասաց, որ չի ուզում դա անել, քանի որ նրան դուր չի եկել մեր վարքագիծը խաղի վերջին րոպեներին: Նա ասաց, որ ես լավ ֆուտբոլիստ եմ թվում, բայց նա չի փոխանակի ինձ հետ մարզաշապիկը»,- հայտարարել է Գրանելը RAC105 ռադիոկայանի եթերում:
Պրիմերայի 10 խաղերից հետո «Ռեալը» հավաքել է 20 միավոր և հետ է մնում առաջին տեղից, որը զբաղեցնում է «Բարսելոնան», արդեն 8 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը